Բավ է պառակտվել
11-10-2016 11:33

Հայաստանի վարչապետի կուսակցական պատկանելիության հարցը լուծված է

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի` Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը համալրելու շուրջ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել:

Կարապետյանը և նրա թիմը չեն շտապում այս հարցում` օրինակ բերելով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով բավականին ուշ դարձավ ՀՀԿ անդամ։

Այնուամենայնիվ, աղբյուրները պնդում են, թե այդ հարցը լուծվել է, և նոյեմբերի 26–ին կայանալիք ՀՀԿ համագումարում Կարապետյանը կանդամակցի կուսակցությանը։ «Պատահական չէր, որ Շարմազանովն ասաց` «Չի բացառվում»»: