Բավ է պառակտվել
30-03-2017 12:57

Սիրիայում ռազմական գործողություններին Գյումրիի ռուսական բազայի օգտագործումը չի քննարկվում. ՊՆ

Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի օգտագործումը Սիրիայում ծավալվող գործողություններում չի քննարկվում, այս մասին հայտնել է ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Հայաստանի ու Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման համար, որը ստեղծվել է վերջերս Մոսկվայում ստորագրված համաձայնագրով, Սիրիայում համատեղ գործողություններ նախատեսված չեն: Այժմ նման երկխոսություն մենք ևս չենք վարում»,- հայտարարել է Սարգսյանը լրագրողներին:
Նա նաև հավելել է, որ ՌԴ-ն և ՀՀ-ն ակտիվորեն համագործակցում են Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու հարցում: Կա նաև այդտեղ միացյալ մարդասիրական գործողություններ իրականացնելու ծրագիր:
Պաշտպանության նախարարը նաև հիշեցրել է, որ Սիրիայում և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում մեծ հայկական համայնք է բնակվում: « Բնական է, որ շատ հարցեր, ասպեկտներ կան, այդ թվում նաև այդ համայնքի անվտանգության ապահովման հետ կապված: Եվ Սիրիայի իրավիճակի վերաբերյալ Հայաստանի բոլոր գործողությունները միշտ ելնում են այդ հանգամանքից»,- ասել է Սարգսյանը:
Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրի քաղաքում տեղակայված է ռուսական 102—րդ ռազմաբազան, որը ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգի շրջանակներում մարտական հերթապահություն է իրականացնում:
2010թ. օգոստոսի 20-ին ՀՀ-ն և ՌԴ-ն ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը երկարացրել են մինչև 2044թ.:Արձանագրությունը նախատեսում է նաև նրա աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվության ոլորտների ընդլայնում:
Ռազմաբազան համալրված է« С-300В» և «Бук-М1-2» զենիթահրթիռային համակարգով, «ՄԻԳ -29» կործանիչներով, «Ми-8МТ» ռազմատրանսպորտային ուղղաթիռներով, և հարվածային «Ми-24П»-ով: