Բավ է պառակտվել
09-05-2016 12:45

Խնդիրը պետք է լուծել խաղաղ ճանապարհով. Իվան Վոլինկին

Այսօր առավոտվանից Հաղթանակի զբոսայգին բավականին մարդաշատ է: Քաղաքացիները տոնում են Շուշիի ազատագրման 24-րդ և հայրենական պատերազմի հաղթանակի 71-րդ տարին: Իր հարգանքի տուրքն էր եկել մատուցելու ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլիինկինը: Հարցին ինչ անել, որ Ադրբեջանը կրկին չսկսի ապրիլյան ռազմական գործողությունները, Ի. Վոլինկինը հստակ պատասխան չտվեց եւ միայն ասաց, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով եւ բանակցություններով: Մյուս հարցին, Ադրբեջանը արդյոք ցանկանում է սկսել բանակցություններ, դեսպանը դարձյալ հստակ պատասխան չտվեց եւ միայն ասաց, որ ռազմական գործողությունները ճանապարհ չեն խնդրի կարգավորման համար: Խնդիրը պետք է լուծել խաղաղ ճանապարհով, քանի որ զոհվում են անմեղ մարդիկ:

Դեսպանը մեզ հետ զրույցում շատ կարեւրորեց հայ եւ ռուս ժողովուրդների ամուր բարեկամությունը: