Բավ է պառակտվել
18-07-2016 10:45

ԱՄՆ-ի և Ուկրաինայի ռազմական տեսուչները դիտորդական թռիչք կիրականացնեն Ռուսաստանի տարածքի վրայով


ԱՄՆ-ի և Ուկրաինայի ռազմական տեսուչները բաց երկնքի մասին միջազգային պայմանագրի շրջանակներում դիտորդական թռիչք կիրականացնեն Ռուսաստանի Դաշնության տարածքի վրայով: Այդ մասին, հուլիսի 18-ին, հայտարարել է, Միջուկային վտանգի նվազեցման ռուսական կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիժկովը:

«2016-ի հուլիսի 18-ից 23-ը ԱՄՆ-ի և Ուկրաինայի ռազմական տեսուչները բաց երկնքի մասին միջազգային պայմանագրի շրջանակներում դիտորդական թռիչք կիրականացնեն Ռուսաստանի Դաշնության տարածքի վրայով: Թռիչքները կիրականացվեն ամերիկյան Boeing OC-135B օդանավով», - ասել է նա:

Ինչպես նշել է Ռիժկովը, նախապես համաձայնեցված երթուղին իրականացնելու ընթացքում ռուս մասնագետները նույն ինքնաթիռից կվերահսկեն թռիչքների պարամետրերին և դիտորդական սարքերի կիրառմանը:

Բաց երկնքի մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ին, Հելսինկիում՝ ԵԱՀԿ անդամ 27 պետությունների կողմից: Փաստաթուղթը թույլ է տալիս անդամներին միմյանց տարածքի գլխավերևում թռիչքներ իրականացնել: Ներկայում պայմանագրի մասնակից է հանդիսանում 34 պետություն: Ռուսաստանն այն վավերացրել է 2001 թվականին: