Բավ է պառակտվել
06-04-2016 09:18

ԼՂ խնդիրը չունի ռազմական լուծում. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցումը հուսադրող է համարել և բոլոր կողմերին կոչ արել պահպանել զինադադարը և խուսափել իրավիճակի սրումից: «Կոչ եմ անում կողմերին հարգել հրադադարը և զերծ մնալ նոր էսկալացիայից: ՆԱՏՕ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին: Կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղան և խնդիրը լուծեն Մինսկի խմբի հովանու ներքո: Կոնֆլիկտը չունի ռազմական լուծում», ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: