09-08-2014 16:13

Ոչ մեկ ինձ չի կարա գծերից գցի. Մ. Սեդրակյան

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը Slaq.am—ի հետ զրույցում անդրադարձել է «Հրապարակ» օրաթերթի ««Լավ տղերքի» շրջանում բունտ է հասունանում «Թոխմախի Մհերի»» վերնագրովսս հրապարակմանը։

«Ամոթ ա, որ սահմանամերձ գոտուց եկող նորությունների կողքը կարդում ենք պատվիրված, փողոցային մակարդակի ու ոչ մի բան չասող հոդվածներ: Նախ ասեմ, որ երրորդմասցի Լյովիկի ու իմ փեսա Արմանի ծնողների տարիքին եմ ու եթե նրանց մեջ ինչ-որ վեճ էլ լինի, ես կլինեմ միայն հարթողի դերում: Ի տարբերություն որոշ պաշտոնյաների, ովքեր իրենց պետական կարևոր գործերը թողած զբաղված են հոդվածներ պատվիրելով ու մարդկանց մեջ թշնամություն մտցնելով, ես հակառակը միշտ իմ հեղինակությունը օգտագործում եմ մարդկանց մեջից թշնամությունը վերացնելու համար: Հոդվածում ինձ անվանել են տարածքի նայող ու իբր ինձ ուզում են «գծերից գցեն». ուզում եմ հիշեցնեմ, որ իմ գիծը հայրենիքին ու ժողովրդին ծառայելն է, մարդկանց օգնելը ու ոչ մեկ չի կարա ինձ այդ գծից գցի ... Ուղղակի խղճում եմ հոդվածի պատվիրատուին ու ափսոսում, որ սահմանային լարվածության ներկա պայմաններում փոխանակ մտածեն երիտասարդությանը համախմբելու մասին, ամեն ինչ անում են, որ նրանց մեջ լարվածություն մտցնեն»,– ասվում է մեկնաբանության մեջ: