Բավ է պառակտվել
30-04-2016 15:36

Ֆրանսիայում առաջարկում են ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր սահմանել

Բուշ Դու Ռոնից Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Մարի-Արլետ Կարլոտտին նամակ է ուղղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես Հայոց ցեղասպանության հիշատակի օր ճանաչելու համար:

«Հարգելի պարոն նախագահ,

ողջ Ֆրանսիայում քաղաքացիները մասնակցում են 1915-ին Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակի արարողություններին: Այդ ամսաթիվը պետք է Ֆրանսիան ամրագրի իր հավաքական հիշողության մեջ: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերաբերում է ոչ միայն հայերին, այլև ֆրանսիացիներին: Ողջ հանրապետությունը պետք է այդ օրը հավաքվի՝ հիշելու մարդկային այդ ողբերգությունը: Ի հիշատակ զոհերի և հանուն պատմությունը ճանաչելու մեր նպատակամղվածության՝ մենք պետք է արձագանքենք բոլոր ֆրանսիացիների միասնությանը: 
Պարոն նախագահ, որպեսզի ցույց տանք, որ մենք երբեք չենք մոռանա, խնդրում եմ Ձեզ ապրիլի 24-ը հոժարակամորեն հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Այդպիսով, հիշողության նկատմամբ մեր պարտքը կլինի ավելի ուժեղ»,- նշված է Օլանդին ուղղված պատգամավորի նամակում: