Բավ է պառակտվել
02-12-2015 16:23

Ֆրանսիայի ԱԺ-ում կքննարկեն Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը

Ֆրանսիայի Ազգային ժողովում դեկտեմբերի 3-ին քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ:Այս մասին տեղեկացնում է Nouvelles d'Armenie պարբերականը տպագրված նոր համարում: Նոր օրինագծի հեղինակը Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն է: 
2013 թվականի հունվարին Բուայեի պատրաստած նախագիծը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի կողմից, սակայն երկրի Սահմանադրական խորհուրդն այն սահմանադրությանը հակասող էր ճանաչել: