11-12-2014 13:05

Դեկտեմբերի 15-ին ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց երկուշաբթի օրը` դեկտեմբերի 15-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ քննարկվելու են ութ միջազգային պայմանագրեր, ԵՏՄ անդամակցության հետ կապված մի շարք օրենքներ, ՀԴՄ-ների հետ կապված օրենքի նախագիծը, ՏՏ ոլորտի արտոնությունների շնորհումը, Գյումրիի օդանավակայանի օդի տուրքի հետ կապված փաթեթը: