Բավ է պառակտվել
06-02-2016 16:15

Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանին անվանել են «անլուրջ պետություն»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը, մեկնաբանելով այն, որ Էրդողանը ոչ մի կերպ չի կարողանում կապ հաստատել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, Ռուսաստանին անվանել է «անիմաստ քարոզչություն իրականացնող, անհիմն մեղադրանքներ ու ստեր հնչեցնող անլուրջ պետություն»: Կալինը մանրամասնել է, որ այն բանից հետո, երբ ռուսական ռազմական օդուժի ինքնաթիռներից մեկը կրկին խախտել է Թուրքիայի օդային սահմանը, Էրդողանը փորձել է կապվել Պուտինի հետ, սակայն ռուսական կողմը որևէ կերպ չի արձագանքել: «Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան կեղծ են Ռուսաստանի կողմից հնչեցվող մեղադրանքները: Մի կողմից Պուտինը հրաժարվում է Էրդողանի հետ շփումից, իսկ մյուս կողմից` հայտարարում է, թե իրենց հետո ոչ ոք չի կապվել»,-նշել է մամուլի քարտուղարը: