27-03-2015 14:06

ՀՀ իշխանությունները չեն կարողանում պատասխանել երկրում տիրող տնտեսական իրավիճակի շուրջ հարցերին

Հայաստանի կառավարությունը և իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը փորձում են խուսափել ընդդիմության բարդ հարցերից և հանուն դրա պատրաստ են մի ամբողջ շոու կազմակերպել: Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել Հայ ազգային կոնգրեսի խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նրա խոսքով` վերջին շրջանում մի շարք տնտեսական ցուցանիշների կտրուկ անկում է գրանցվել, ընդ որում այդ անկումը չափազանց արագ տեմպերով է տեղի ունենում: Չնայած դրան ոչ իշխող կուսակղցությունը, և ոչ կառավարությունը չեն ձգտում հաշվի առնել ստեղծված իրողությունները: Ինչպես նշեց Մանուկյանը, կառավարական ժամի ընթացքում իշխող կուսակցությունը շոու կազմակերպեց, որի ընթացքում որևէ բանավոր հարց չհնչեց: Փոխարենը գրավոր հարցեր էին ուղղվում հիմնականում ՀՀԿ-ի կողմից: Նա նշեց, որ հիմնականում «հինգերորդ նշանակության» հարցեր էին բարձրաձայնվում, իսկ ժամանակը էլ ավելի երկարաձգելու համար պատագամավորները անգիր մեջբերում էին կառավարության գրավոր պատասխանները: Պատգամավորի կարծիքով` ակնհայտ է, որ իշխանությունները վախենում են ընդդիմության հարցերից: Նրանք չունեն այդ հարցերի պատասխանները, իսկ եթե ունեն, ապա նրանք պարզապես աշխատում են խուսափել տվյալ պատասխանները բարձրաձայնելուց երկրի հանրության առջև: