Բավ է պառակտվել
07-12-2013 12:52

Սերժ Սարգսյանը պարգևատրել է Վլադիմիր Սոլովյովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ռուսաստանյան ճանաչված հեռուստալրագրող, հրապարակախոս և հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովին,  հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

Բարձր գնահատելով Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև բարեկամության զարգացման և ամրապնդման գործում Վլադիմիր Սոլովյովի ներդրած անձնական մեծ ավանդը՝ Նախագահ Սերժ Սարգսյանը նրան պարգևատրել է Պատվո շքանշանով:

Վլադիմիր Սոլովյովը Հանրապետության Նախագահից երախտագիտությամբ է ընդունել ՀՀ բարձր պարգևը, նշելով, որ շատ հպարտ է նման վերաբերմունքի արժանանալու համար: