Բավ է պառակտվել
19-04-2016 09:53

ՌԴ նախագահը հանդիպել է Տիգրան Սարգսյանին

ՌԴ նախագահ Վլադիﬕր Պուտինը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից: Վ.Պուտինը հույս է հայտնել, որ Տ.Սարգսյանի ղեկավարությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կաշխատի արդյունավետ կլինի:
«Ներկայում դուք ունեք շատ պատասխանատու առաքելություն` դարձել եք բարձր կարգի ﬕջազգային պաշտոնյա: Աﬔնագլխավորն այն է, որ ﬔնք ﬕասին այնպես անենք, որ առավելագույնս օգտագործենք այս ինտեգրացիոն ﬕության հնարավորություններն այն խնդիրների լուծման համար, որի առջև կանգնած են ﬔր երկները: Մենք դրա համար ենք ստեղծել այս ինտեգրացիոն միությունը, որպեսզի ստեղծենք հավելյալ պայմաններ տնտեսության աճի և սոցիալական ոլորտների զարգացման համար»,- ասել է Վ.Պուտինը:
ՌԴ նախագահը նշել է, որ առաջիկայում սպասվում է կառավարությունների ղեկավարների հանդպում Երևանում, այնուհետև Աստանայում` երկրների նախագահների. «Այնպես որ, միասին պատրաստվում ենք այդ կարևոր միջոցառումներին»:
Տ.Սարգսյանը նշել է, որ իրականում ինտեգրացիայի համար ներուժ է կուտակվել, որոնք պետք է ծառայեն իրենց ազգերի շահերին:
«Մի կողﬕց ﬔնք պետք է ապահովենք ﬔր կոլգիայի աշխատանքը, մյուս կողﬕց պետք է պատրաստ լիենենք համարժեք արձագանքել նոր մարտահրավերներին, որոնք այսօր կան: Մենք տեսնում ենք, որ փոխվում է առևտրատնտեսական դաշտը, համաշխարհային պատկերը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: Մեր ﬕությունը պետք է պատրաստ լինի իր տեղը գտնել փոփոխվող գլոբալ գործընթացներում: Ցանկանում եմ ձեզ վստահեցնել, որ ﬔնք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այն առաջնահերթությունները, որոնք նախանշված էին երկրների ղեկավարների կողմից, ամբողջ ծավալով իրականություն դառնան»,- ասել է Տ.Սարգսյանը: