Բավ է պառակտվել
15-04-2016 17:03

Վլադիմիր Պուտինը 2015-ին 8.891 մլն ռուբլի է վաստակել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2015-ին 8.891 մլն ռուբլի է վաստակել: Այս մասին ասված է Կրեմլի կայքում տեղակայված՝ ՌԴ նախագահի եկամուտների հայտարարագրի մեջ:

2013-ին Պուտինը վաստակել էր 3.6 մլն ռուբլի: 2014-ին այդ թիվը կազմել էր 7.654 ռուբլի, ինչը, Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով, պայմանավորված է նախագահի աշխատավարձի բարձրացմամբ: 2015-ին Պուտինը որոշել էր կրճատել իր աշխատավարձը 10 տոկոսով:

2015-ի հայտարարագրի համաձայն՝ նախագահն ունի հողամաս, ավտոտնակ, բնակարան, եւս մեկ բնակարան՝ ավտոտնակի համար հատկացված տարածքով: Շարժական գույքից ՌԴ նախագահն ունի ԳԱԶ Մ-21, ԳԱԶ Մ-21-Ռ, «Նիվա» և «Սքիֆ» մակնիշի մեքենաներ: