Բավ է պառակտվել
11-10-2016 12:46

Պուտինը հրաժարվել է Օլանդի հետ հանդիպումից

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է հաջորդ շաբաթ Փարիզ մեկնելուց՝ մերժելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին միայն Սիրիայի հարցով բանակցությունների համար հանդիպելու առաջարկը: Այդ մասին հայտնում է Ֆրանսիայի նախագահականի աղբյուրը:

«Այս առավոտյան Կրեմլը և Ելիսեյան պալատը կապվել են՝ Սիրիայի հարցով Պուտինի աշխատանքային այցի առաջարկով, բայց բացառելով այն բոլոր միջոցառումները, որոնց նախագահ Օլանդը կարող էր մասնակցել»,- ասել է աղբյուրը:

«Որպես այս առաջարկի արձագանք՝ Ռուսաստանը միայն նշել է, որ ցանկանում է հետաձգել հոկտեմբերի 19-ին նախատեսված այցը»,- հավելել է նա։

Օլանդն ավելի վաղ դատապարտել է Ռուսաստանի գործողությունները Սիրիայում և հայտարարել է, որ իրեն հարց է տալիս՝ արդյո՞ք պետք է հանդիպի Պուտինին հոկտեմբերի 19-ին Փարիզ նրա այցի ժամանակ: