08-05-2018 14:20

Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով

Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է ուղարկել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով։ Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։

«Ակնկալում եմ, որ Ձեր գործունեությունը կառավարության ղեկավարի պաշտոնում կխթանի մեր երկրների միջեւ բարեկամական, դաշնակցային հարաբերությունների, Անկախ պետությունների համագործակցության, Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործընկերային փոխգործակցության հետագա ամրապնդմանը», - նշված է ՌԴ նախագահի հեռագիրում։