Բավ է պառակտվել
15-12-2016 00:33

Վլադիմիրը գլխավորում է «Ֆորբս»-ի՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային ցուցակը.

Արդեն չորրորդ տարին անընդմեջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գլխավորում է «Ֆորբս»-ամսագրի ներկայացրած՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային ցուցակը:
Ամերիկյան ամսագիրն այս առիթով գրում է. «ՌԴ նախագահը շարունակում է հասնել այն ամենին՝ ինչ ուզում է, և՛ իր Հայրենիքում, և՛ Սիրիայում, և՛ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին»:


«Ֆորբս»-ը շեշտում է, որ Պուտինի կառավարման ժամանակ Ռուսաստանն իր ազդեցությունը տարածել է «գրեթե մոլորակի ամեն անկյունի վրա»:
Վարկանշային աղյուսակի ձայների բաշխման արդյունքներում որևէ զարմանալի բան չկա, քանի որ Արևմուտքում նկատելիորեն աճում է այն մարդկանց քանակը, ովքեր հենց Պուտինին են համարում աշխարհի համար մեկ քաղաքական գործիչը:
«Ֆորբս»-ի ցուցակի երկրորդ տեղում է հայտնվել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը: Իսկ լավագույն եռյակը եզրափակելկու պատվին արժանացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Բարաք Օբաման միայն 48-րդ տեղում է, մինչդեռ անցած տարի նա զբաղեցնում էր երրորդ հորիզոնականը: Այժմ Օբաման զիջում է ո՛չ միայն Հռոմի Պապին, այլ նաև Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինինին: