Բավ է պառակտվել
18-03-2014 14:51

Վլադիմիր Ժիրինովսկին արտահայտվել է ադրբեջանցիների մասին

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, օրեր առաջ կայացած ՌԴ ՊետԴումայի նիստի ընթացքում, կրկին անհարգալից արտահայտվել է ուկրաինացիների և ադրբեջանցիների և նախկին ԽՍՀՄ տարածքում բնակվող մի շարք այլ ժողովուրդների մասին:
Ինչպես հաղորդում է AZE.az-ը, մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, սկանդալային քաղաքական գործիչը նաև անպատվել է Ադրբեջանին:
«Ի՞նչ է նշանակում «Ադրբեջան» բառը ռուսաց լեզվի թարգմանությամբ: «Ազեր», այսինքն, «ազեր դենիզի» նշանակում է «Կասպից ծով», իսկ «բաջա»՝ տարածք: Այսինքն, սրանք մարդիկ են, ովքեր բնակվում են Կասպից ծովի ափին: Ռուսերեն՝ կասպիացիներ: Ի՞նչ է, այդ ազգությու՞ն է: Այդ պարզապես այնտեղ բնակվող մարդիկ են, ինչպես Պովոլժյեի, Վոլոգոդշչինայի բնակիչները և այլն...», - հայտարարել է Ժիրինովսկին: