Բավ է պառակտվել
10-03-2016 10:34

Վլադիմիր Գասպարյանը հրաժարական կտա՞

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երկու օր է, իշխանական կուլիսներում ու քաղաքական շրջանակներում բզզում են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հնարավոր պաշտոնանկության մասին։ Ավելին, մամուլն արդեն նոր ոստիկանապետի թեկնածուի անուն է դրել շրջանառության մեջ։ Խոսքը ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի՝ «Քեթրինի» Միհրանի մասին է: Երեկ, երբ այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցիք Գասպարյանի խորհրդական Ն. Մալյանից, նա ասաց. «Ամեն գրածի պետք չէ հավատալ»: