09-05-2014 14:17

Վլադիմիր Գասպարյանը հեգնու՞մ է Ծառուկյանի, Շարմազանովի և Աբրահամյանի ասածները

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր լրագրողների հետ զրույցում հեգնական տոնով է արձագանքել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե առաջիկա նախագահական ընտրություններում հաղթանակը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը:
՛՛Գագիկ Ծառուկյանը հավանաբար նկատի է ունեցել այն, որ այնտեղ՝ այդ փողոցում գծանշաններ պետք է արվեն, փակ կլինի՝ ուրիշ կողմով կգնան՛՛,-ասել է նա:

Իսկ հարցին, թե իր կարծիքով ինչ է նկատի ունեցել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, ով նշել է, որ երկրի վարչապետի ու նախագահի պաշտոններին հավակնողները պիտի անցնեն Մելիք Ադամյան փողոցով, Վլադիմիր Գասպարյանը կրկին հեգնանքով պատասխանել է. ՛՛Այս դեպքում նկատի է ունեցել, որ գծանշանները կբացեն, կանցնեն առաջ՛՛:

Ինչ վերաբերում է իր պաշտոնանկության մասին շրջանառվող տեղեկություններին, ՀՀ ոստիկանապետը ասել է. ՛՛Ոնց տեսնում եք՝ համապատասխանում է ճշմարտությանը, ես պաշտոնանկ եմ եղել՛՛: