Բավ է պառակտվել
23-01-2018 10:53

ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է վարչապետի ընտրության ամսաթիվը

Հայաստանի Ազգային ժողովի փոխանախագահ Արփինե Հովհաննիսյանը պարզաբանել է, թե երբ է կայանալու ՀՀ վարչապետի ընտրությունը՝ Սահամանադրության փոփոխություններով նախատեսված նոր կարգով:

ԱԺ կանոնակարգ օրենքում կատարվել են փոփոխություններ, համաձայն որոնց, եթե վարչապետին ընտրում է խորհրդարանը, ապա ընտրության օրը քննարկվում է ԱԺ նիստում՝ խմբակցությունների կողմից վարչապետի թեկնածուների առաջադրման հաջորդող օրը:

«Եթե այդ օրը խորհրդարանի հերթական նիստ չի նշանակվում, ապա վարչապետի ընտրության ամսաթիվը քննարկվում է կառավարության ղեկավարի պաշտոնի թեկնածուների առաջադրման ժամկետի ավարտից հետո՝ հաջորդ օրը, Ազգային ժողովի արտահերթ նիստում»,- նշել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով, խորհրդարանի նախագահը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ:

«Այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի ապրիլին. ապրիլի 17-ին ժամը 12:00-ին Ազգային ժողովը կընտրի վարչապետին», հավելել է Հովհաննիսյանը: