Բավ է պառակտվել
28-12-2016 12:50

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը ցանկանում է դիվանագիտական աշխատանքի անցնել

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը ցանկանում է լքել հայաստանյան քաղաքական դաշտը և լծվել դիվանագիտական աշխատանքի, գրում է «Ժամանակ» թերթը գրում է` հղում անելով սեփական աղբյուրներին։

«Նա ցանկանում է դառնալ ՌԴ-ում ՀՀ դեսպան, քանի որ շատ լավ հասկանում է, որ նոր ձևավորվելիք խորհրդարանում չի կարող հավակնել ոչ փոխխոսնակի, ոչ էլ նույնիսկ ՀՀԿ ցուցակում առաջին կին թեկնածու լինելուն»,– ասվում է գրառման մեջ։

Ինչպես նշում է պարբերականը, տիկին Նաղդալյանին Ռուսաստանում ՀՀ դեսպանի համար լոբբինգ է անում ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը: