Բավ է պառակտվել
09-12-2015 13:09

Թուրքիան անկանխատեսելի խաղացող է, ով կարող մտահոգել նաև ԱՄՆ-ին.Վիտալի Չուրկին

 

Թուրքիայի վերջին գործողությունները այդ թվում, նաև ռազմական կոնտինգենտի ներդնումը Իրաք, անակնկալ էր Վաշինգտոնի համար, - ասել ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Սա հանգեցնում է այն եզրակացության, որ Անկարան միջազգային ասպարեզում անկանխատեսելի խաղացող է,- ավելացրեց նա: Ռուսաստանը հուսով է, որ Թուրքիան կշարունակի է զերծ մնալ ռիսկային քայլերից, այդ թվում, Սիրիայում, - ասել է Չուրկինը: Նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Պենտագոնի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ քննարկել են դեկտեմբերի 4-ին Իրաքում թուրքական զորքերի ներդրման իրավիճակը: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մեկնաբանել է կայացած հանդիպումները: «Հուսով ենք, որ այն մտահոգությունները որոնք հայտնել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը և մի շարք անվտանգության խորհրդի անդամներ մեր կողմից նախաձեռնած քննարկումների ժամանակ, կսառեցնի Անկարայում տաք գլուխները և նրանք կկարգավորեն իրավիճակը Իրաքում այնպես, որ դա բավարարի Իրաքի կառավարությանը», -ասել է Չուրկինին: Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում, նշել է. Մոսկվան հուսով է, որ Անկարան զերծ կմնա «որևէ նոր անխոհեմ քայլերից» ոչ միայն Իրաքում, այլև Սիրիայի տարածքում: Բացի այդ, Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ թուրքական զորքերի մուտքը Իրաք համակարգված չէր Վաշինգտոնի հետ: Անկարան գործընկեր ՆԱՏՕ-ին չի ծանուցել իր պլանների մասին, կարծում է Չուրկինը, ուստի իրավիճակը ամբողջովին անակնկալ էր Միացյալ Նահանգների համար: Բացի այդ, Վիտալի Չուրկինը խոսեց ահաբեկչության ֆինանսավորման և դրա դեմ պայքարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագծած պատժամիջոցների բանաձևի նորացման մասին: Այս փաստաթուղթը պատրաստվում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ համատեղ: Ըստ Չուրկինը, այն կարող է ներկայացվել Խորհրդի դիտարկմանը դեկտեմբերի 18-ին: Ի թիվս այլ բաների, փաստաթուղթը կընդլայնի պատժամիջոցները «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության նկատմամբ: Տեքստում կխոսվի նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2199 բանաձևի պահպանման անհրաժեշտության մասին, որն արգելում է նավթի և մշակութային արժեքների առևտուրը ահաբեկիչների հետ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է դեկտեմբերի 18-ին հանդիպում անցկացնի Սիրիայում իրավիճակի վերաբերյալ, հայտարարել է Չուրկինը: Հանդիպումը նախատեսում է հրավիրել ԱՄՆ-ն, ով ներկայումս նախագահում է խորհուրդը: Դիվանագետը չի բացառել, որ այդ միջոցառմանը կարող է մասնակցի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին: Հիշեցնենք, դեկտեմբերի 4 Իրաքը հայտարարել է, որ Թուրքիան երկրի տարածք է մտցրել իրենց զինվորներին և ռազմական տեխնիկա: Այդ գործողությունները համաձայնեցված չեն եղել իրաքյան կառավարության հետ, - ընդգծել է Բաղդադը: Իրաքը պահանջել է թուրքական զորքերի անհապաղ դուրսբերումը: