Բավ է պառակտվել
23-07-2016 09:04

ՊՊԾ գնդում գտնվողների սննդի և բուժօգնության հարցերը կարգավորվում են.Վ. Բալասանյան.

ՊՊԾ գնդում գտնվողների սննդի, դեղորայքի հետ կապված հարցերը կարգավորվում են. այդ մասին ասաց ԼՂՀ պատգամավոր, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը։

«Սննդի, դեղորայքի, բժշկական օգնության հետ կապված հարցերը կարգավորվում են: Ես նաև բժշկական խումբ եմ ուղեկցել, արդեն 2 օր է՝ երեկ և այսօր, կատարվել է անհրաժեշտ բժշկական ողջ օժանդակությունը»,- ասել է Վիտալի Բալասանյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մտել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պատանդ են պահում են այնտեղ գտնվող ոստիկաններին:

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 17-ի վաղ առավոտից մինչ այժմ իրականացվող հակաահաբեկչական օպերացիայի շրջանակներում ազատվել է հինգ անձ։ Պատանդների թվում են նաև՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: