26-05-2014 07:54

Ըստ Պ. Պորոշենկոյի` Կիևի քաղաքապետ է ընտրվել Կլիչկոն

Ըստ exit-poll-ի՝ Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Պյոտր Պորոշենկոն, հղում կատարելով «ներքին տվյալներին» հայտնել է, որ Կիևի քաղաքապետի ընտրություններում հաղթող է դարձել «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն, հայտնում է Interfax-Ukraine գործակալությունը:
«Մեր ներքին տվյալները ցույց են տալիս, որ Կիևի նոր քաղաքապետ է դառնում Վիտալի Կլիչկոն», - հայտարարել է Պ. Պորոշենկոն: Վերւինս շնորհավորել է Կիևի բնակիչներին նոր քաղաքագլխի ընտրությամբ: Սակայն քաղաքապետի ընտրության մասին պաշտոնական տվյալներ դեռևս չեն ստացվել: