16-11-2016 16:12

Պաշտպանության նախարարը խոսել է իր բարդույթի մասին

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ,  խոստովանեց, որ զորքերում չծառայելու հետ կապված բարդույթ ունի։

Նրա խոսքով` անարդար է իր բանակում չծառայելու մասին հարցադրումը, քանի որ «սխալ է տարբերություն դնել ժամկետային շարքային ծառայության և միանգամից սպայական ծառայություն անցնելու միջև»: «Երեք տարի եղել եմ սպայական ծառայության և եղել եմ այնտեղ, որտեղ որոշել է իմ ղեկավարությունը։ Այո, ես ունեմ բարդույթ, որ չեմ ծառայել զորքերում»,- ասաց նախարարը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վիգեն Սարգսյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու հրամանագիրը ստորագրել է հոկտեմբերի սկզբին։ Ավելի վաղ Վիգեն Սարգսյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն էր։