Բավ է պառակտվել
02-02-2018 12:46

ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի առաջադրած Արմեն Սարգսյանն ընդլայնում է հանդիպումների շրջանակը. թերթ

Հայաստանի չորրորդ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի առաջարկած թեկնածուն `Արմեն Սարգսյանը, մեկնել է Մոսկվա:
Հրապարակման մեջ նշում է, որ նա մտադիր է հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Սարգսյանի մամուլի կենտրոնի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանը պարբերականին հաղորդել է, որ նա հանդիպումներ կունենա նաև Ռուսաստանի այլ քաղաքներում:
Հայաստանի նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը հունվարի 19-ին Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին առաջարկել էր դառնալ ՀՀԿ-ի թեկնածուն`ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնի համար:
Սարգսյանն իր հերթին երկրի նախագահ Սերժ Սարգսյանից ժամանակ էր խնդրել, որպեսզի որոշում կայացնելուց առաջ հնարավորություն ունենա հանդիպել ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: