Բավ է պառակտվել
03-10-2016 11:46

Շարմազանով. ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ մրցունակ ընտրություններն այլընտրանք չունեն

Հայաստանի խոշոր քաղաքներում ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ մրցունակ ընտրություններն այլընտրանք չունեն։ Այս մասին հոկտեմբերի 3–ին լրագրողներին ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նա շնորհակալություն է հայտնել Գյումրիի եւ Վանաձորի բնակիչներին, որոնք իրենց ձայները տվել են ՀՀԿ–ին։ «Քաղաքային տնտեսության բոլոր դժվարություններով հանդերձ՝ քաղաքացիները նորից վստահություն են հայտնել Հայաստանի հանրապետական կուսակցությանը»,– ասել է նա։

Նա շնորհավորել է մյուս քաղաքական ուժերին այդ քաղաքներում Ավագանու անդամ դառնալու կապակցությամբ։ Այդ խորհուրդների նոր մոդելը մինի–խորհրդարաններ են, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն այդ քաղաքների բնակիչների բարեկեցությանն ուղղված աշխատանքը, ասել է նա։

«ՀՀԿ–ն հաջողության է հասել Սեւանում, Կապանում, Սիսիանում, Ախթալայում։ Հարաբերականորեն խոշոր քաղաքներում հաջողությունը լավ հիմք է խորհրդարանական ընտրությունների համար։ Բայց պետք է ավելի շատ աշխատենք, որպեսզի չկորցնենք մեր ընտրողների վստահությունը»,– ասել է Շարմազանովը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Հայաստանի 6 մարզերի 375 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են կայացել։ Գյումրիում եւ Վանաձորում դրանք ընթացել են նոր Սահմանադրության համաձայն. հաղթած կուսակցության ցուցակների առաջին համարները դարձել են քաղաքապետեր։