13-05-2016 08:14

Սարգսյան–Ալիև հանդիպման մասին ՀՀ-ի պաշտոնական դիրքորոշումը կհրապարակվի.Շարմազանով

Ըստ Շարմազանովի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը համահունչ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլյան թեզիսներին

Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում և կարգով, այս մասին Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` հաջորդ շաբաթ Վիեննայում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպման մասին։

Նա կրկնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը համահունչ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլյան թեզիսներին:
Ինչ վերաբերում է համանախագահների հայտարարությանը, ապա ՀՀԿ խոսակը կրկին նշեց, որ հայտարարությունում գրեթե նույն ձևակերպումներն են, ինչ ՀՀ նախագահն էր ասել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հետ կապված. հրադադարի ռեժիմի պահպանման ամրապնդում և անխուսափելի պահպանում, վստահություն ձեռք բերելու ուղիների փնտրուք:
«Եվ մենք տեսանք, որ այդ գաղափարները զետեղված էի Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ: Եվ երկրորդ՝մենք տեսանք,որ կային գործիչներ, որոնք իրենց համարում էին արտաքին քաղաքականության լուրջ փորձագետներ, որոնք նշում էին, որ նախագահ Սարգսյանի առաջարկները կամ գնահատականները, միգուցե, այդ գնահատականների կոշտացումը կարող են հանգեցնել համանախագահների և հայկական կողմերի կարծիքի տարանջատման: Բայց մենք տեսանք, որ նրանց կանխատեսումները չիրականացան»,-ասաց ՀՀԿ խոսնակը:
Ըստ նրա` այս կոշտացումը ոչ միայն տեղի չունեցավ, այլև հակառակը համանախագահների ու ՀՀ նախագահների մտքերի համընկնում տեղի ունեցավ այդ հարցի շուրջ: