Բավ է պառակտվել
26-11-2016 16:21

Շարմազանովն ակնարկեց` ով կլինի ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ակնարկել է, թե ով կլինի կուսակցության նախագահի առաջին տեղակալը:

«Ես ընդհանուր պատասխանեմ, բայց դուք որպես փորձառու լրագրողներ կհասկանաք: Քանի դեռ չենք ընտրել, կոռեկտ չէ այդ մասին ասելը, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հանրապետական կուսակցության նախագահը նշեց, որ հնարավոր հաջողության դեպքում մեր վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է, բազմակետեր, հետեւությունները ձեզ եմ թողնում»,- այսօր` նոյեմբերի 26-ին, ՀՀԿ համագումարի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը: