Բավ է պառակտվել
15-06-2016 07:40

Ցանկացած բանակցություն հրաձգությունից լավ է. Շարմազանով

Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցությունների վերսկսումը Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո չի բացառվում,  ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին Պետերբուրգում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, այնուհետև Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպում տեղի կունենա։

«Մեր մոտեցումները հստակ են և համահունչ են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններին։ Վիեննայի հայտարարությունը լիովին համահունչ է Հայաստանի նախագահի ապրիլյան թեզիսներին։ Եթե որևէ բան փոխվի (հանդիպման ընթացքում), դա կլինի բանակցությունների վերսկսում», — ասաց Շարմազանովը։

Համենայն դեպս, նրա խոսքով, ցանկացած հանդիպում ավելի լավ է, քան միմյանց վրա կրակելը։ Շարմազանովն ընդգծեց, որ ցանկացած, նույնիսկ վատ խաղաղությունը լավ պատերազմից ավելի լավ է։