Բավ է պառակտվել
26-03-2015 13:36

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիել է երկրի փոխվարչապետին

Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հանդիպում ունեցավ Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Հանդիպմանը քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ կատարվեց հայ-վրացական տնտեսական ներկայիս հարաբերություններին, ինչպես նաև դրանց հետագա զարգացման և ընդլայնման հեռանկարներին: Երկուստեք կարևորվեց զբոսաշրջության և էկոնոմիկայի ոլորտում համատեղ ծրագրերի առավել ակտիվացման անհրաժեշտությունը: Մտքեր փոխանակվեցին տնտեսական ոլորտում հայ-վրացական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: