Բավ է պառակտվել
16-10-2014 12:02

Արմեն Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և գործունեությունը կշարունակի մասնավոր հատվածում: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստի վերջում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը շնորհակալություն հայտնեց Արմեն Գևորգյանին  համատեղ աշխատանքի համար և մաղթեց հաջողություններ: Իր հերթին, Արմեն Գևորգյանը ևս շնորհակալություն հայտնեց կառավարությանը՝ իր որոշմանն ըմբռնումով մոտենալու համար: Փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց նաև իր գործընկերներին և միջազգային կառույցների ներկայացուցիչներին՝ համագործակցության համար: