11-05-2016 12:46

ՀՀ փոխվարչապետն ու ՎԶԵԲ նախագահը քննարկել են համագործակցության խորացմանն ուղղված հարցեր

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը Լոնդոնում մասնակցելու է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի 25-րդ հոբելյանական ամենամյա ժողովին: Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, աշխատանքային այցի ընթացքում Վ.Գաբրիելյանը հանդիպել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի հետ: Կողմերը քննարկել են հետագա համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր: