06-10-2016 16:10

Կվերադառնա արդյոք Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն

Հայտնի է դարձել, որ երեկ երեկոյան Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրանդ» համալիրում տեղի է ունեցել Ծառուկյանի և ԲՀԿ վերնախավի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հարցը։

Ըստ աղբյուրների՝ նախնական որոշում է կայացվել, որ Ծառուկյանը վերադառնում է։

ԶԼՄ-ները լուրը պաշտոնապես ճշտելու համար կապ են հաստատել Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ։ Վերջինս ասել է, որ այդ հանդիպման մասին տեղեկատվության չի տիրապետում, հանդիպման ու որոշման լուրը կճշտի այսօր։