Բավ է պառակտվել
03-11-2014 11:33

Մեծ Բրիտանիան կողմ է հայ-թուրքական արձանագրությունների կյանքի կոչմանը.Դ.Լիդինգթոն

Մեծ Բրիտանիան կարծում է, որ նախկինում ստորագրված -թուրքական արձանագրությունները պետք է կյանքի կոչվեն: Այս մասին  ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Դեյվիդ Լիդինգթոնը: Ըստ նրա` պաշտոնական Լոնդոնը կողմ է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը: Ընդ որում, նախարարը դրական է գնահատել Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդման արարողությանը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ներկայությունը: Լիդինգթոնը նշել է, որ հայ-թուրքական արձանագրությունները հնարավորություն են տալիս առաջ շարժվել: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները սառեցվել էին թուրքական կողմի դիրքորոշման հետեւանքով, որը դրանց իրագործման նախապայմաններ էր ներկայացրել: