Բավ է պառակտվել
12-12-2014 12:20

Քաղաքավարի լեզուն Բաքվի համար անհասկանալի է.Էդվարդ Նալբանդյան

Այսօր Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչսի հետ համատեղ մամուլի ասուլիսում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարերց, որ Բաքվից հնչող հայտարարությունները կրկին հաստատում են. քաղաքավարի լեզուն Բաքվի համար անհասկանալի է: Ըստ Էդվարդ Նալբանդյանի՝ Բաքվի հերթական ռազմատենչ հայտարարությունները պետք է դիտարկել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ամսվա սկզբին Բազելում ՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ լուծում գտնելու, հրադադարի համաձայնագրի եւ միջնորդների դիրքորոշման վերաբերյալ ընդունված հայտարարության եւ կոչի պատասխան, որը բացառում է հարցի լուծման ռազմական ուղին: «Բազելում լրագրողների հետ զրույցում ես հայտարարեցի, որ քաղաքավարի լեզուն Ադրբեջանի ղեկավարությունը չի հասկանում: Այս նոր հայտարարությունները եւ շփման գոտում սրացումները վերստին հաստատում են, որ այդ լեզուն անհասկանալի է Բաքվի համար, եւ համանախագահները պետք է համապատասխան եզրահանգում կատարեն», - նշել է նախարարը: