Բավ է պառակտվել
13-12-2014 11:36

Վաղը թվով 35 համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն

Վաղը ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր և Տավուշ մարզերի թվով 35 համայնքներում: Դրանցից 26-ում կընտրեն համայնքի ղեկավար, 9-ում` ավագանու անդամներ: Ըստ օրեն քի, այսօր լռության օրն է, գրանցված թեկնածուներից որևէ մեկն ընտրության նախորդող օրը քարոզարշավի իրավունք չունի: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել և գրանցվել 60 քաղաքացի, որոնցից 18-ը սահմանված ժամկետում ներկայացրել է ինքնաբացարկի դիմում. քվեարկությանը կմասնակցեն համայնքի ղեկավարի ընդհանուր թվով 42 թեկնածու: Ստացվում է, որ շատ համայնքներում գյուղապետի պաշտոնի համար պայքարում ընդամնեը մեկ թեկնածու է մնացել: Թեկնածուները հիմնականում գործող գյուղապետերն են, որոնք մեծ մասամբ ինքնառաջադրվել են, շատ քիչ համայնքներում է, որ ՀՀԿ-ն է առաջադրել թեկնածու: Մյուս կուսակցությունների կողմից առաջադիրված թեկնածուներ չկան: Համայնքի ղեկավարի 42 թեկնածուներից 2-ը, իսկ ավագանու անդամի 59 թեկնածուներից 5-ը իգական սեռի ներկայացուցիչներ են: Կանայք կրկին գյուղապետ են ցանկանում դառնալ Արարատի մարզի Վերն Դվին և Լոռու մարզի Մեղվահովիտ գյուղում: Այս երկու համայնքներում կանայք ընտրապայքարում միայնակ են մնացել, նրանց մրցակիցներն ինքնաբացարկ են հայտնել: Ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել և գրանցվել 61 քաղաքացի: Ինքնաբացարկի դիմում է ներկայացվել ավագանու անդամի 2 թեկնածուի կողմից. քվեարկությանը կմասնակցեն ավագանու անդամի 59 թեկնածու: 2014թ. դեկտեմբերի 14-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 4 տեղական հասարակական կազմակերպության ընդհանուր թվով 109 դիտորդ: