Բավ է պառակտվել
10-10-2013 23:56

Վարչապետը կմեկնի Մոսկվա

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 11-ին աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում:

«Այցի շրջանակում ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ»,– հայտնում է հայկական կառավարության մամուլի ծառայությունը։