Բավ է պառակտվել
05-02-2015 14:41

Մենք կորցրել ենք Ռուսաստանի հարգանքը և Արևմուտքի վստահությունը. Վ.Օսկանյան

Մեկնաբանելով արտաքին քաղաքականության թեման ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի մասնակցությամբ ժողովի ժամանակ՝ ԱԳՆ նախկին նախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ ղարաբաղյան հարցը դեռ երբեք այսպիսի փակուղում չէր եղել, ինչպես այժմ: «Հարևան Իրանի հետ նախաձեռնած ծրագրերը առայսօր մնում են թղթի վրա: Մենք կորցրել ենք Ռուսաստանի հարգանքը և Արևմուտքի վստահությունը: Միակ ելքը իշխանափոխությունն է: Ժողովրդի համբերությունը հատել է», - ասել է նա: Նրա կարծիքով՝ Հայաստանը մուտք կգործի 2015 թվական չլուծված և խորացող խնդիրներով, մինչդեռ 2014 թվականը աննախադեպ էր իշխանափոխություն ցանկացող քաղաքական ուժերի միասնությամբ: «Նախկինում նույնպես եղել են միայնակ հանդես եկող և իշխանափոպխություն պահանջող քաղաքական ուժեր: Սակայն նախորդ տարին միավորեց մի շարք քաղաքական ուժերի, որոնք միավորվել էին ժողովրդի իշխանափոխության պահանջի շուրջ», - նշել է Օսկանյանը:Օսկանյանը ընդգծել է, որ իշխանությունները բացիթողի են արել պետության կառավարման գործընթացը, որի մասին կարելի է ենթադրել վերջին յոթ տարվա իրավիճակից ելնելով: «Հայաստանի իշխանությունները չեն փորձում որևէ փոփոխություններ կատարել երկրում, քանի որ չեն ցանկանում վնասել իրենց շահերը», - ասել է նա: