Բավ է պառակտվել
18-10-2014 09:48

Վարդան Այվազյանը՝ ՀՀ փոխվարչապե՞տ

«168 ժամի» տեղեկություններով՝ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնում հատկապես քննարկվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի անունը:Այս լուրը փորձեցինք ճշտել անձամբ Վ. Այվազյանից, սակայն երեկ նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Արմեն Գևորգյանի հրաժարականից հետո կառավարության նոր անդամի թեկնածուների շարքում նշվում են նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի, ՀՀ բնապահպանության նախկին նախարար՝ այժմ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի, ինչպես նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի անունները:Մյուս հնարավոր թեկնածուներ համարվող՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերքել են իրենց նշանակման հավանականությունը»,-գրում է թերթը: