ՀՀ վարչապետը հրաժարական է տվել: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո: Շարմազանովը հայտնեց, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգասյանն այսօր ներկայացրել է հրաժարականի դիմում, որն ընդունվել է ՀՀ Նախգահի կողմից: «Դեռևս մեկ ամիս առաջ նա նման խնդրանքով դիմել է Նախագահին, սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ կուտակային կենսաթոշակների հարցը պետք է քննվեր ՍԴ-ում, Նախագահը խնդրել էր շարունակել պաշտոնավարումը, և այսօր արդեն նրա դիմումը բավարարվել է»,-ասաց նա: Վարչապետը նշել է, որ սա կշռադատված որոշում է, այլ ոչ` պահի տակ կայացված: Ըստ ՀՀԿ մամուլի խոսնակի՝ սա անձնական որոշում է:
Բավ է պառակտվել