Բավ է պառակտվել
01-12-2014 20:05

Վարչապետը ՏԿԱԻ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Երիցյանին: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Արմեն Երիցյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք: Կառավարության ղեկավարը նշել է, որ միավորված նախարարության ղեկավարի պաշտոնում Արմեն Երիցյանին նշանակելու հարցում հաշվի է առնվել նրա հարուստ աշխատանքային փորձը եւ անցած ճանապարհը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ նորաստեղծ նախարարությունում առկա է մեծ ներուժ եւ հետագայում կարձանագրվեն լուրջ արդյունքներ:

Արմեն Երիցյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար եւ ընդգծել, որ ամեն ինչ կանի իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելու համար: Միաժամանակ, վարչապետ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն առաջիկայում տարանջատվելու է տարածքային կառավարման համակարգից եւ քանի որ նրա լիազորությունների մեծ մասն առնչվում է գյուղատնտեսության ոլորտին, ապա այն կներառվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմում: