24-06-2014 15:34

Վարչապետն աշխատանքային այցով Արցախում է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:


Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ՀՀ վարչապետը ԼՂՀ վարչապետի և բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ օդանավակայանից ուղևորվել է Ստեփանակերտի հուշահամալիր:

Հովիկ Աբրահամյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում և արցախյան ազատամարտում զոհված հերոսների անմար հիշատակին և ծաղկեպսակ դրել հուշարձանին: 


Հաջորդիվ նախատեսվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի և ԼՂՀ կառավարության անդամների հետ: