Բավ է պառակտվել
16-05-2014 09:11

Նախկին վարչապետը, շունչը պահած, սպասում է գործող վարչապետի առաջին տապալմանը.«Ժողովուրդ»

ՀՀ նախկին վարչապետ Տիգրամ Սարգսյանը հետագա քայլերն ու անելքների որքան ժամանակ է շարունակմում են մնալ լրատվամիջոցների ուժադրության կենտրոնում: Այս անգամ տեղական «Ժողովուրդ» պարբերականը գրել է.  «ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հանգստի ընթացքում լրջորեն ուսումնասիրում է ՀՀ Կառավարության շենքում տեղի ունեցող գործողությունները և մտադիր է առաջիկայում լուրջ հակահարձակում սկսել վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ։  «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով Սարգսյանի թիմակիցները սպասում են Աբրահամյանի վարչապետության գործնական քայլերի իրականացմամբ արձանագրված պաշտոնական առաջին ցուցանիշներին։ Դրանք, բնականաբար, չեն կարող զարգացման ֆանտաստիկ աճ ունենալ։ Եվ որքան էլ Հ. Աբրահամյանն արագ արձագանքման քայլեր է անում, դժվար թե առաջիկայում դրական ցուցանիշներ արձանագրի։ Հենց դրա համար էլ նախկին վարչապետը, շունչը պահած, սպասում է գործող վարչապետի առաջին տապալմանը»: