Բավ է պառակտվել
25-02-2014 13:28

Հայաստան կժամանի Հունաստանի խորհրդարանի նախագահը

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի անդամների հետ:
Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահը և պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: