Բավ է պառակտվել
23-10-2014 14:31

Հոկտեմբերի 24-ը լինելու է վճռականության օր. ԲՀԿ

Քաղաքական լայն կոնսոլիդացիայի արդյունքը տեսանք հոկտեմբերի 10-ին և տեսնելու ենք հոկտեմբերի 24-ին: Այս մասին Facebook-յան իր էջում գրառել է ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը: «Մոտ 24 ժամ անց շարունակվելու է հոկտեմբերի 10-ին մեկնարկված գործընթացը: Բոլորս ականատես ենք լինելու համախմբվածության և փոխգործակցության, ականատես ենք լինելու պահի, որին ժողովուրդն է սպասում, պահի, երբ քաղաքական առաջատար ուժերը միասնական գործողություններով են առաջնորդվում: Համախմբվածության մթնոլորտն այժմ ամենուր է տիրում: Հայաստանի Հանրապետության քաղաքացին զգում է, որ իր խոսքը բարձրաձայնող կա: Մեր ժողովուրդը զգում ու հավատում է, որ ժամ առ ժամ հասունանում է փոփոխությունների պահը: Հոկտեմբերի 24-ը լինելու է համախմբվածության և վճռականության օր»,- գրառել է նա: