Բավ է պառակտվել
03-02-2015 12:23

Վաչե Գաբրիելյանը նշանակվել է ԱՊՀ հարցերով ՀՀ ազգային համակարգող

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Անկախ պետությունների համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգող: Մեկ այլ հրամանգրով այդ պաշտոնից ազատվել է Արմեն Գեւորգյանը:

Նախագահի հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով եւ հիմք ընդունելով Անկախ պետությունների համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի՝ 2008 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ հաստատված՝ Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների ազգային համակարգողների մասին կանոնակարգի 3-րդ կետը` ո ր ո շ ո ւ մ ե մ.

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին նշանակել Անկախ պետությունների համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգող»: