09-09-2015 10:44

Ադրբեջանի դեմ պետք է իրականացնել հակաահաբեկչական գործողություն. մասնագետ

ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն այսօր խոսելով անցած օրերին սահմանային լարվածության մասին, ասաց, որ մամուլի օգնությամբ հաճախ չափազանցվում է լարվածության չափը. «Քսանմեկ տարի զինադադար է և այդ ընթացքում երբեք չեն դադարել ընդհարումները և փոխադարձ սպանությունները սահմանին: Իհարկե նախաձեռնողը Ադրբեջանն է, պատասոխանողը՝ Հայաստանը: Չեմ կարծում, որ այսօր իրավիճակն ավելի լարված է, քան նախկինում: Բանախոսը նշեց, որ ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և կոչ արեց լրատվամիջոցներին ավելի զգույշ լինել գնահատականների մեջ.« Ազգային, ռազմական անվտանգությունը փնթի մոտեցում չեն սիրում, դրանք շատ լուրջ վերաբերմունք են պահանջում: «Իսրայելը, Բելոռուսը, Իտալիան, Թուրքիան և Ֆրանսիան ևս զենք են վաճառում Ադրբեջանին: Ես չեմ հավատում, որ հայ զինվորի վրա կրակում են ռուսական զենքով»:  Ինչ վերաբերվում է ՀԱՊԿ-ի լռությանը, ապա ՊՆ նախկին փոխնախարարը ասաց. «Ի՞նչ պետք է աներ ՀԱՊԿ-ը, եթե դուք Սեյրան Օհանյանը լինեիք, ի՞նչ կպահանջեիք հապկից:

ՀԱՊԿ-ի պայմանագիրը կոլեկտիվ անվտանգ մասին է, այժմ պատերազմական գործողություններ չկան, որ այդ կառույցը միջամտի: Պայմանագրում չկա կետ, որ եթե Չինար գյուղի վրա կրակել են՝ ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի: Ադրբեջանը չի հարձակվում, նա ահաբեկում է Հայաստանին, միջազգային կառույցներին: Դա տեռորիստական երկիր է, և նրա դեմ պետք է իրականացնել հակատեռորիստական գործողություն: Մենք չպետք է սպասենք, թե Օբաման, Պուտինը ինչ կասեն, մենք պետք է ինքներս գործենք:

Մարինե Բարսեղյան