05-03-2015 15:12

ԲՀԿ արտահերթ համագումարն ավարտվեց

ԲՀԿ արտահերթ համագումարն ավարտվեց: Այն տեւեց ընդամենը 15 րոպե, որից հետո համագումարին ներկա գտնվողները աստիճանաբար լքում են կուսակցության կենտրոնական գրասենյակը: Լրագրողների հետ ճեպազրույցի դուրս եկավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նշենք, որ ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանը հայտարարել է ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին: Նա առաջարկել է կուսակցության նախագահի ղեկը վստահել Նաիրա Զոհրաբյանին: